Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ  նախընտրական գործընթացները կամաց-կամաց աշխուժանում են: «Քաղաքական դաշտը դաշինքների ու միավորումների փնտրտուքի մեջ է: Շրջանառվող լուրերի համաձայն` ԱՄՆ-ը նպատակ ունի Հայաստանում ստեղծելու արեւմտամետ-լիբերալ բլոկ։ Այս ծրագիրն իրագործողներն այդ դաշինքի մեջ ցանկանում են միավորել «Հանրապետություն», «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները։

Հիշեցնենք, որ 2007-ին, վերլուծաբանների հավաստմամբ, ԱՄՆ-ը ցանկանում էր հայոց խորհրդարանում տեսնել Արամ Զ. Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունները՝ կրկին դաշինքով։ Սակայն զարգացումներն այլ հունով ընթացան։ Այդ գործընթացին խանգարեց Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերադարձով, եւ Զավենիչը հայտնվեց նրա ճամբարում: Տեսնենք այս անգամ ո՞վ է խանգարելու»,- գրում է «Իրատես de facto»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ