Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ոչ մի ընդդիմադիր ուժ չէր կարող այսօրվա իշխանության ողջ դեմքը հանրությանը այնպես ցույց տալ, ինչպես համավարակն արեց։ Կորոնավիրուսը շատ դաժան վարվեց ու ընդամենը 2 ամսում իշխանության կառավարման ապաշնորհությունն ամբողջությամբ ջրի երես դուրս բերեց։

Ու Փաշինյանի իշխանությունը, որի հիմքը նախկիններին թիրախավորելն է եւ նրանցով հանրությանը վախեցնելը, չկարողացավ կռիվ տալ վիրուսի դեմ, մաշվեց ու ենթարկվեց նրան։ Արդեն օրական շուրջ 500 վարակակիր ունենալու պարագայում խոսել իշխանության վերահսկողության մասին, աբսուրդ է։ Արդեն ոչ մի կերպ հնարավոր չէ վիրուսակիրների թիվը նվազեցնել, ուրեմն ի՞նչ են անում պարետատունը, առողջապահության նախարարությունը, ողջ իշխանությունը։ Կողքից հետեւում է, անպտուղ նիստեր է անում, կեռաս է հավաքում, անմիտ հայտարարություններով միջազգային սկանդալներ հրահրում, հետո նսեմացած ներողություն խնդրում, հասարակության վրա «մունաթ» գալիս։ Որքան պիտի շարունակվի այս ամենը, բարդ է ասել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն այդքան հեշտ իշխանությունը չի թողնի ու հեռանա։ Քանի դեռ կա նրան սատարող թեկուզ տասը մարդ, նա ամեն ինչ կանի, որ մնա։

Իշխանափոխության համար ընդդիմադիր ուժ այսօր չկա, կան անհատներ, որոնց շուրջ համախմբում իրականացնելու համար ժամանակ է պետք։ Ասել է՝ քիչ է հավանականությունը, որ այլընտրանքային ուժ կարող է արագ ձեւավորվել ու տապալել այսօրվա իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանի թույլ կետը եղել եւ մնում են նրա շուրջը հավաքվածները, որոնք ամեն վայրկյան կարող են թիկունքին հարվածել։ Նորություն չէ, որ Փաշինյանը թիմ չունի, կան խմբակներ, որոնք տարբեր հոսանքների են հարում ու մի քանի կենտրոններից են ուղղորդվում։

Ու եթե իշխանության ներսում Փաշինյանի տապալման հարցում համախոհություն եղավ, կարելի է համարել, որ այս կառավարության կյանքի օրերը հաշվված են։ Սա թերեւս ամենալավը զգում է հենց Փաշինյանը, սակայն արդեն անզոր է որեւէ բան անելու։ Նրան ուժգին հարվածում են դրսից, ներսում էլ ականները շուտով թիկունքում պայթելու են։

Ու մինչ այս իրավիճակը կձգվի, երկիրը «ձեռքից գնում» է, վարակը կաթվածահար է արել առողջապահական համակարգը, տնտեսությունը, իշխանությունն էլ անկարող է կառավարում իրականացնելու, ավելին, փչացրել է միջազգային բոլոր հարաբերությունները։ Սակայն մի էական առաջխաղացում, այսուհանդերձ, գրանցվել է։ Հայաստանի իշխանությունը երբեք այսքան ջերմ չի արտահայտվել Ադրբեջանի ղեկավարի «արժանիքների» մասին՝ էլ կիրթ, էլ կառուցողական։ Սա 100 փաստերին արժանի ձեռքբերում պիտի համարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ