Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն անցած շաբաթ դիմում էր ուղարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, որպեսզի քաղաքական բոյկոտի օրերի բացակաները հարգելի համարվեն, եւ իրենց աշխատավարձերից պահումներ չարվեն:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած ծեծի միջադեպից հետո ընդդիմադիր խմբակցությունը բոյկոտ էր հայտարարել եւ նիստերին չէր մասնակցում: Իսկ քանի որ անհարգելի բացակաների դեպքում աշխատավարձերից պահումներ են արվում, ԼՀԿ-ն հիշեցրել էր, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով քաղաքական բոյկոտի օրերի բացակաները համարվում են հարգելի։

«ԱԺ աշխատակազմը որոշում է կայացրել, եւ այդ բացակաները կհամարվեն հարգելի»,- մեզ տեղեկացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը։ Փոխարենը քաղաքական այլ որոշում են կայացրել, օրինակ, տեղեկացանք, որ պահում է արվել Էդմոն Մարուքյանի աշխատավարձից՝ ամսվա կտրվածքով հանձնաժողովի նիստերին չմասնակցելու համար։

Մարուքյանն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է։ Բայց տեղեկացանք, որ նախկինում այդ բացակայությունների համար պահումներ չեն արվել, քանի որ ֆրակցիաների ղեկավարները կարող են նաեւ որեւէ հանձնաժողովի անդամ չլինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել