Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Հուլիս 05
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի նախկին ամուսնու խարդախության պատմությունը հանրայնացնելուց առաջ երկար ժամանակ նրան շանտաժի են ենթարկել իշխանության ներկայացուցիչները։ Նույնիսկ անուններ են հնչում՝ Ռուբեն Ռուբինյան, Հակոբ Սիմիդյան։

Նրան զգուշացրել են, որ եթե շատ խոսի՝ կհրապարակվի այդ տեղեկությունը: Անի Սամսոնյանը չհերքեց իրեն շանտաժի ենթարկելու լուրը, բայց անուններ չնշեց. «Ես այդ մարդկանց ասել եմ հետեւյալը` ես գիտեմ, որ դա իմ դեմ մի օր կարող եք օգտագործել` հեղինակազրկելու համար: Ես ամեն ինչի պատրաստ եմ»:

Ի դեպ, մեր տեղեկություններով, այս պատմության մասին Նիկոլ Փաշինյանի թիմում իմացել են դեռեւս այն ժամանակ, երբ դաշինք էին կազմում ԼՀԿ-ի հետ: Բայց փոխվել են ժամանակները, եւ իշխանությունները, նախկինների պես, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու կոմպրոմատային ճանապարհն են ընտրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել