Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Հուլիս 05
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Արցախում դադարեցվել է մի քանի հեռուստաալիքների (այդ թվում՝ «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա ԹԻ ՎԻ») հեռարձակումը: 

Արցախի համապատասխան պատասխանատուները պնդում էին, որ խնդիրը տեխնիկական է, բայց թե երբ կլուծվի, չեն կարող ասել: Սակայն թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում շատերն այստեղ դիտավորություն էին տեսնում, մասնավորապես կապված «5-րդ ալիքի» հետ: 

Ուշագրավ է, որ, չնայած պաշտոնապես նշվում է «տեխնիկական պատճառների» մասին, իշխանության որոշ սատելիտներ ոգևորությամբ արձագանքեցին՝ գտնելով, որ Արցախում «հեղափոխությունը հաղթում է»: Այսինքն, ստացվում է, որ «հեղափոխության» հաղթանակը ասոցացվում է որևէ լրատվամիջոցի գործունեության կամ թեկուզ լոկալ տարածքում հեռարձակման դադարեցման հետ:

«Փաստ» թերթի արցախյան աղբյուրները պնդում են, որ գործ ունենք հանրային տրամադրությունների ուսումնասիրման հետ, թե ինչպիսի արձագանք կտրվի, հետագայում առավել տոտալ միջոցների ձեռնարկման նպատակով, ընդ որում՝ ոչ միայն որևէ հեռուստաալիքի հեռարձակման արգելափակման առումով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել