Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները պահանջ են դրել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմում գրի եւ հեռանա համակարգից:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառն այն է, որ Վարդազարյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Ու դա է պատճառը, որ իշխանությունները չեն ընդունում Վարդազարյանին, ու հստակ է, որ նա եւս պետք է առաջիկայում հրաժեշտ տա: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունները ճշտել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից, որը հայտարարեց, թե ինքը նման տեղեկություն չունի:

Գաղտնիք չէ, որ դատավորները, այդ թվում՝ ԲԴԽ անդամները, այսպես ասած, վեթթինգի են ենթարկվելու, կամ ինչպես իշխանության անդամներն են սիրում ասել, ստուգվելու է նրանց ունեցվածքը, բարեվարքությունը: Սակայն, մյուս կողմից, նրանք չեն ցանկանում այդքան երկար սպասել, մինչ գործընթացը կսկսվի, եւ փորձում են համակարգը «մաքրել» նախ այլ մեթոդներով եւ ճնշել նախկին իշխանությունների հետ կապեր ունեցող դատավորներին: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նրանցից մեկն է: Վերջինիս «ամենաբացասական» կողմն էլ Արթուր Վանեցյանի հետ մտերիմ լինելն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ