Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԲՀԿ, «Հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցությունները համախմբվել են կոնկրետ խնդրի շուրջ, որի նպատակն է, ինչպես իրենք են նշում, պաշտպանել սահմանադրական կարգը: Այդ նպատակով ստեղծվել է երեք կուսակցություններից կազմված աշխատանքային խումբ, օրերս էլ հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն իշխանության յուրացման եւ սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ:

Եռյակին «Մեկ Հայաստան» կուսակցության չմիանալու հետ կապված այս օրերին տարաբնույթ խոսակցություններ եղան: Կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը «5-րդ ալիքի» եթերում ասել էր, որ իրենք որեւէ տարաձայնություններ ու անհամաձայնություններ չունեն: 

«Հակառակը, մենք ունենք լիակատար փոխըմբռնում, փոխհասկացվածություն վերջնական նպատակների եւ գործողությունների հաջորդականության առումով: 

Ուղղակի կա երկու մոտեցում՝ ցանցային պայքար, թե համախմբում: Մենք այս պահին որոշեցինք, որ առայժմ բոլորով մեկ տեղ հավաքվելու անհրաժեշտություն չկա: 

Կա եռյակ, մենք ողջունում ենք, պատրաստ ենք իրենց օրակարգերին օժանդակել, մասնագիտական, քաղաքական օժանդակություն ցուցաբերել, բայց վերջին երկու տարում իր արդյունավետությունն ապացուցած ցանցային պայքարը պետք է շարունակել: Դեռ ամբողջական ու լիակատար միավորման ժամանակը չէ»,ասել է Ղազինյանը:

«Փաստ» թերթի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն ասաց. «Մենք համատեղ աշխատանք ենք իրականացնում բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց օրակարգը, այն է` այս կառավարության անհապաղ հեռացում, համապատասխանում է մեր նույն օրակարգին: 

Այդ աշխատանքներն իրականացվում են ամենատարբեր եւ արդյունավետ ձեւաչափերում: Որտեղ կա միասին հանդես գալու անհրաժեշտություն, այդպես է իրականացվում աշխատանքը:

 Որտեղ կա ցանցային կամ այլ ձեւաչափ, այդպես է իրականացվում: Մենք հրաշալի համագործակցում ենք մեր գործընկեր «Մեկ Հայաստան» կուսակցության հետ, ինչպես նաեւ «Ազգային օրակարգ» եւ այլ կուսակցությունների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ