Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Հոկտեմբեր 01
USD
488.41
EUR
571.78
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. ««Գելափի» վերջին հարցումները, համաձայն որոնց, Նիկոլ Փաշինյանի գործունեությունը դրական է գնահատում հարցվածների 85 տոկոսը, տարբեր քննարկումների առիթ դարձավ: 

«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ իրականում այս հարցումները մեթոդաբանական լուրջ սխալներ ունեն եւ ամենեւին չեն արտահայտում իրականությունը: Նման «թվերը» իշխանությունների կողմից ոգեւորությամբ հրապարակ են նետվում բացառապես PR նպատակներով: 

Բանն այն է, որ իշխանությունների համար էականը ԱԱԾ կողմից իրականացվող գաղտնի հարցումներն են, որոնք պարզապես զեկուցվում են եւ չեն հրապարակվում: Ըստ մեր կառավարական աղբյուրների, վերջին տվյալներով, Փաշինյանի վարկանիշն իրականում սրընթաց անկում է ապրում: 

Սակայն այստեղ առկա է մի այլ ուշագրավ հանգամանք. բանն այն է, որ, այդ հարցումների տվյալներով, իշխանություններից հիասթափված եւ դժգոհ հատվածը, որն արդեն բավական մեծ թիվ է կազմում, դեռ չի կողմնորոշվել նոր առաջնորդի հարցում: Այս հանգամանքն է, որ դեռեւս թույլ չի տալիս Փաշինյանի վարկանիշի բացարձակ փլուզում: 

Սակայն սա, ըստ մեր տեղեկությունների, ավելի է նյարդայնացնում վարչապետին, քանզի նա շատ լավ հասկանում է, որ իրենից անդառնալիորեն «պոկված» այդ մասսան ցանկացած պահի կարող է հայտնվել իր արմատական հակառակորդների «դաշտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ