Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մխիթար Հայրապետյանին հայ-իրանական բարեկամական խմբի ղեկավար նշանակելը ոմանց զարմացրել է։ «Իրանի հետ հարաբերությունները խորհրդարանի մասով պետք է համակարգի մի մարդ, որը չկարողացավ աշխատել Եվրանեսթում՝ պատճառաբանելով, թե կուսակցական ծանրաբեռնվածություն ունի»,- ասաց մեր զրուցակիցը: Դե, Վարազդատ Կարապետյանին չէին վստահում՝ «սեւ ցուցակում» է։ «Բայց Մխիթար Հայրապետյանն արեւմտյան «գործչի» համբավ ունի»:

Հայրապետյանը եւ Կարապետյանը չպատասխանեցին մեր զանգերին, կապվեցինք իմքայլական Տաթեւ Հայրապետյանի հետ․ ինչո՞վ եք բացատրում այդ փոխատեղումը։ «Փոքր-ինչ կդժվարանամ ասել, բայց վերջերս Իրան կատարած վարչապետի այցի ժամանակ Վարազդատ Կարապետյանը մեզ հետ էր, ամեն ինչ նորմալ էր, որքանով տեղյակ եմ` պարոն Կարապետյանն ինքն է հրաժարվել` պատճառաբանելով զբաղվածությունը»:

Մխիթարը համարվում է արեւմտամետ գործիչ, ինչո՞վ բացատրել այդ ընտրությունը։ «Իրանի հետ առնչությունն այն է, որ արեւելագետ է, համապատասխան մասնագետների հետ կապի մեջ է»: «Համապատասխան մասնագետներն» ովքե՞ր են։ «Իր գործընկերների, դասախոսների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել