Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ է տալու ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։ Նա կնշանակվի Լիցենզավորման գործակալության պետ, նախկինը՝ Մովսես Մովսիսյանը, օրեր առաջ դիմում է գրել։ Արշակյանի փոխարեն, ըստ ամենայնի, կնշանակվի թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը։

Մենք կապվեցինք նրա հետ եւ հարցրինք՝ ճի՞շտ է, որ իրեն պատրաստվում են նշանակել հանրակրթության վարչության պետ, որը ԿԳՄՍ գլխավոր վարչություններից է։ Նա ասաց․ «Ես չգիտեմ», ապա․ «Ես նման ինֆորմացիա չունեմ», ըստ էության հաստատելով մեր լուրը:

Ի դեպ, թիվ 198 դպրոցում երկար տարիներ տնօրեն է աշխատել Դավիթ Հարությունյանը։ Բայց  Թորոսյանը ժամանակին եղել է ՕԵԿ անդամ, եւ վարչության պետ նշանակվելու գործընթաց կար նաեւ նախարար Սերգո Երիցյանի ժամանակ, սակայն այն ավարտին չհասավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ