Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` մեռնող Սեւանում քչից-շատից լողալ հնարավոր է միայն Շորժայի` Հայկ Սարգսյանին պատկանող լողափում, որովհետեւ այն մաքրվում է։ «Ազգային պարկը փոխանակ իր բուն գործունեությամբ զբաղվի` մաքրի ափամերձ տարածքները, «շիշ բռնողին» անօրինական տարածք է տրամադրել, վերջինս էլ քոթեջներ, օբյեկտներ է սարքել այնտեղ, ինչն էլ իր հերթին է շարժել իշխանական էլիտայի զայրույթը»,- ասաց Սեւանի խնդրով զբաղվող մեր աղբյուրը։

Ի դեպ, լճի կանաչելուն զուգընթաց, Փաշինյանների ընտանիքը նախկին «էնտուզիազմով» այլեւս չի գնում Սեւանի ամառանոց․ հիմա հնարավոր չէ լճում լողալ` ջրիմուռների պատճառով։ «Նրանք այլեւս նախընտրում են Ենոքավանի ուղղությունը՝ այստեղ են սկսել հանգստանալ, նրանց գալուց հետո նկատելիորեն աշխույժ է սկսել տիրել մեր կողմերում»,- ասաց ենոքավանցի մեր ծանոթը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ