Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանակազմության գործընթացի վերջը չի երեւում։ ԱԺ-ն եկող շաբաթ կքննի ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված 3 թեկնածուների հարցը, որն ընդգրկված է սեպտեմբերի 14-ին մեկնարկելիք նստաշրջանի անդրանիկ քառօրյայի օրակարգում։

Տեղի կունենա քվեարկություն, սակայն, ըստ ամենայնի, խորհրդարանը կընտրի թեկնածուներից միայն մեկին՝ կառավարության առաջադրած Էդգար Շաթիրյանին։

Մեկ անգամ մերժված Արթուր Վաղարշյանին իշխող խմբակցությունն այս անգամ էլ կմերժի․ նրանք անգամ հանդիպում չնախաձեռնեցին թեկնածուի հետ, մինչդեռ հանդիպել էին մյուս երկուսին։

Իսկ Դատավորների ընդհանուր ժողովի ներկայացրած Երվանդ Խունդկարյանի հարցը գլխիվայր շուռ եկավ Հակակոռուպցիոն հանձնաժողովի բացահայտումներից հետո։ Իշխանության սրտի թեկնածուն, ով նաեւ ՍԴ ապագա նախագահի թեկնածու է, շատերի համար այլեւս մերժելի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ