Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին դուր չեն գալիս կամային, ինքնուրույն, այսպես կոչված՝ «անհնազանդ» անձինք, բայց վարչապետն առավել անհանդուրժող է այն անձանց նկատմամբ, որոնք հանդգնում են իշխանության ներքին խոհանոցից ինֆորմացիա դուրս հանել։

Մեզ ասացին, որ պարբերաբար «չիստկա» է անցկացնում, ԱԱԾ-ին հրահանգում՝ հայտնաբերել արտահոսքի հեղինակներին, նրանց անգամ մի քանի օր տանում պահում են ԱԱԾ «պադվալներում», իսկ ովքեր դաս չեն քաղում դրանից, խիստ պատժի են արժանանում։ Տեղեկացանք, որ վերջերս նման մի քանի կուսակցականի են «հայտնաբերել», ապա քավարանով անցկացրել։

Բայց Փաշինյանի «զապրետը» խախտածները չեն ներվել՝ նրանց մեկուսացրել են տարբեր մասնակցություններից, ներքին չաթերից են հեռացրել։

Մի խոսքով՝ ավելի լավ է կաշառք վերցնեն, բյուջեից փող ուտեն, կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվեն, քան ինֆորմացիա հանեն ներսից։ Նման պատժամիջոցներ անգամ իր գաղտնի, փակ գործելաոճով հայտնի Դաշնակցությունը չի կիրառում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ