Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում կրկին առաջադրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը, ում դեռեւս անցած տարվա հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովի արտահերթ նիստում մերժել էր։

Իշխանականները հայտարարում էին, որ թեկնածուն արժանի չէ իրենց վստահությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կարեն Առուստամյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ, Սերժ Սարգսյանի ընկեր Լեւոն Յոլյանի ընկերոջ փեսան է, ով այդ ժամանակ Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության վարչության պետն էր, իսկ այս տարվա ապրիլից նշանակվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար։ Սա նշանակում է, որ կա՛մ իշխանությունում կադրեր չունեն, կա՛մ այլեւս նախկինների բարեկամ լինելը խարան չեն համարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ