Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում հույս ունեն, որ իշխանությունները կգնահատեն իրենց աջակցությունը եւ ազատ կարձակեն Գագիկ Ծառուկյանին՝ երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված։

Մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցությունում որոշել են թթու խոսք չասել իշխանություններին, որոշ դեպքերում նրանցից ուժեղ ռազմահայրենասիրական ճառեր արտասանել՝ անտեսելով բացթողումներն ու թերությունները։

Ինչպես հայտնի է՝ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները բողոքարկել են նրան կալանավորելու դատարանի որոշումը։ Սակայն բողոքի քննության վերաբերյալ նիստ դեռ նշանակված չէ, եւ հասկանալի չէ, թե ինչու են ԲՀԿ-ում նման լավատեսությամբ լցված։

Հիշեցնենք․ Գ․ Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին, մեղադրվում է 2017 թվականի ընտրությունների հետ կապված գործով։ Նա այժմ գտնվում է առանձնախցում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին նշանակված էր նրա ավագ որդու հարսանիքը, որը Ծառուկյանի կալանքի պատճառով հետաձգվել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ