Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ հետաձգվեց: Կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդության քննարկումը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16։30-ին։ Ինչպես հայտնեցին Գագիկ Ծառուկյանի փաստաբանները, դատարանը որոշ փաստաթղթեր է պահանջել: Ի դեպ, գրավի չափը փաստաբանները թողել են դատարանի հայեցողությանը:

Քանի որ գնալով Ծառուկյանի կարիքն ավելի ու ավելի է զգացվում թե՛ տնտեսության կայունությունը պահելու, թե՛ առաջնագծի, թե՛ թիկունքի ամրության, թե՛ միջազգային կապերն օգտագործելու առումով, ԲՀԿ ղեկավարի՝ օր առաջ ազատության մեջ գտնվելը առաջին հերթին բխում է պետության շահերից:

Ըստ այդմ, մեր տեղեկություններով, հավել յալ փաստաղթեր պահանջելով, դատարանն, ըստ էության, մանևրելու հնարավորություն է թողել, և, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 22-ին միջնորդությունը կբավարարվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ