Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Այժմ, երբ շատ է քննարկվում խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլի» ներկայացուցիչների մանդատից հրաժարվելու կամ խմբակցությունից դուրս գալու հարցը, որոշ պատգամավորներ ընդունում են՝ մանդատն իրենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ընծայել:

Թեեւ նրանք, ովքեր դուրս են եկել խմբակցությունից, լրագրողների հետ զրույցում վստահեցնում են, որ դռնեդուռ ընկած՝ համոզել են ընտրողին, բայց խմբակցության ներսում տրամադրություններն այլ են: «Իրատեսը» օրեր առաջ գրել էր, որ իշխող մեծամասնության ներսում մեկ տասնյակից ավելի մանդատավոր պահանջում է Փաշինյանի հրաժարականը, բայց դրան նպաստող գործողությունները որեւէ կերպ տեսանելի չեն:

Թեեւ մեր զրուցակիցը վստահեցնում էր, որ սուր հարցեր են բարձրացնում, ու խմբակցությունից դուրս չգալն իրենց բնավ չի կաշկանդում, բայց պարզից էլ պարզ է՝ խմբակցության ղեկավարները բոլորի առջեւ հստակ պահանջ են դրել՝ կա՛մ մանդատը վայր են դնում ու տեղը զիջում նոր՝ թիմին դեմ չգնացող հերթական քայլականին, կա՛մ համակերպվում իրողություններին: «Իրատեսի» հետ զրույցում իշխանական պատգամավորներից մեկն անկեղծացավ. «Իսկ այդ մանդատն ո՞վ է տվել, իրե՞նք են վաստակել:

Գրեթե բոլորը դա ուղղակի նվեր են ստացել Փաշինյանից: Նրա անվան տակ են քվե ստացել, նրա անվան տակ՝ քարոզարշավ իրականացրել, մարդկանց ասել՝ ընտրելով մեզ՝ Նիկոլին եք ընտրում: Հիմա ինչպե՞ս են ասում, թե մարդիկ իրենց ճանաչելով են հօգուտ «Իմ քայլի» քվեարկել: Դա ուղղակի աբսուրդ է: Գնում են, բարով գնան, բայց խմբակցությունից դուրս գալն ուղղակի դավաճանություն է թե՛ թիմի, թե՛ վարչապետի նկատմամբ: Ես եղել եմ ու մնալու եմ նրա կողքին, մի տոկոս անգամ չեմ երկմտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ