Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ՀՀ գործարար (չնայած այս «կարգավիճակը» մշտապես հերքող) պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ինչպես ինքն է խոստովանում, տարվա ընթացքում հաճախ է Դուբայ մեկնում, սակայն, պարզվում է, ուշքն ու միտքը Ամերիկան է։ «Լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, արդեն քանի տարի է՝ օլիգարխը դիմում է ԱՄՆ դեսպանատուն՝ երկիր մուտք գործելու թույլտվություն ստանալու, բայց ապարդյուն, մերժումների շարքը հաջորդում է մեկը մյուսին։ Այսինքն, Ալեքսանյանին մուտքի վիզա չեն տալիս, գուցե «մոնոպոլիստ» պիտակը նրանց է՞լ է վախեցնում։ Հետաքրքիր է, չէ՞, Ամերիկայում ինչպես կթարգմանեին «Լֆիկ Սամո» մականունը։

Այս առնչությամբ վերջերս մեզ զավեշտալի դրվագ պատմեցին։ Կար ժամանակ, երբ Սամվել Ալեքսանյանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողքին նստելու ընդգծված սեր ուներ։ Այս «երանելի» օրերին գործարարը պարբերաբար խմբակցության պատգամավորներին առաջարկ-խնդրանք էր անում՝ միջնորդել, որ իրեն թույլ տան ԱՄՆ գնալ։ Սակայն այստեղ էլ նրա բախտը չէր բերում, օլիգարխին մերժում էին։ Թերեւս, խոշոր սուպերմարկետների ցանցի սեփականատիրոջ վերջին հույսը «Green Card» շահելն է, եթե, իհարկե, ստացվի»,- գրում է «Իրատես de facto»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ