Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին բերել «Քաղպայմանագրի» ցուցակ, եւ այս թեմայով բանակցությունները տապալվել էին, սակայն իր վերընտրվելու դեպքում Ստեփան Դեմիրճյանին է խոստացել հանրապետության նախագահի պաշտոնը՝ պայմանով, որ չի միանալու իր քաղաքական կատաղի հակառակորդներին։ Նաեւ խնդրել է Դեմիրճյանին, որ ՀԺԿ-ականներն այս օրերին քննադատեն արմատական ընդդիմադիրներին եւ հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանին։

Ի դեպ, կային խոսակցություններ, որ Դեմիրճյանը ՀԱԿ-ի ցուցակում իր պատվավոր տեղը կունենա, ինչպես նախորդ ընտրություններին, եւ Տեր-Պետրոսյանը նրան նման առաջարկ է արել, բայց, ըստ ամենայնի, ՀԺԿ նախագահը լուրջ է ընդունել Փաշինյանի խոստումը, եւ ապագա նախագահ դառնալու հեռանկարը նրան դուր է եկել։ Նա ասպարեզ է բերել իր միակ եւ ծանր հրետանի Գրիգոր Հարությունյանին, ով այս օրերին ակտիվ հարցազրույցներ է տալիս եւ քննադատում Ռոբերտ Քոչարյանին, նաեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին։

Ի դեպ, լուրեր են շրջում, որ Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետ դառնալու դեպքում էլ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Վազգեն Մանուկյանը, ով նաեւ Քոչարյանի առաջարկով էր դարձել 17 ուժերի՝ ժամանակավոր վարչապետի թեկնածուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ