Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ողջ կազուսն այն է, որ Թուրքիան իրականում տեղապտույտային արտաքին քաղաքականություն է վարում, հարեւանների կամ այլ պետությունների հետ ունեցած պրոբլեմը լուծելու փոխարեն ջղաձգումներ է ունենում ու խորացնում է պրոբլեմը»,- թերթին ասել է հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը:  

«Հետեւաբար առաջիկայում եւս լինելու են Թուրքիային սանձելու արտաքին քաղաքական նկրտումները եթե ոչ սահմանափակելու, ապա առնվազն շրջանակը սեղմելու հետեւողական քայլեր:

Եթե դեռ վերջերս որոշ եվրոպական պետություններ ընդունում էին, որ Թուրքիան կարող է համարվել Եվրոպայի մաս եւ դառնալ Եվրամիության անդամ, ապա հիմա առավելապես պնդում են, որ Թուրքիան մեծ պրոբլեմներ ունեցող փոքրասիական պետություն է: Այս խորհրդանշական մոդելներով եւս աշխարհը Թուրքիային հուշում է, որ թեեւ իր ծառայությունները խոշոր տերությունների համար կարեւոր են, բայց թույլ չեն տալու, որ Թուրքիան իր դերակատարությունը զենք դարձնի եւ ուղղի իր հետ փոխշահավետ համագործակցողների դեմ»,- նշել է պատգամավորը: 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ