Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Հոկտեմբեր 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, ընդհատակ է անցել: Որոշ տեղեկություններով, նա տեւական ժամանակ Հայաստանում չէր` Ուկրաինայում էր, վերադարձել է վերջերս եւ աշխատում է հանրային վայրերում հնարավորինս աչքի չընկնել: Նրա հայրը` Փաշինյանի ավագ եղբայր Արտակ Փաշինյանը, ըստ լուրերի, պատերազմից հետո մեկուսացել էր եւ Իջեւանի սարերում էր ապրում:

Ասում էին` պատերազմում պարտությունն ու վերջին իրադարձությունները ծանր է տարել` ոչ մեկի հետ չի շփվում: Իսկ նրա որդու` նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանի մասին անգամ Նիկոլ Փաշինյանի քավորի ընտանիքում տեղեկություններ չունեն:

Տեւական ժամանակ խոսվում էր, որ նրան Իջեւանի քաղաքապետի համար էին պատրաստում, սակայն ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանն ասել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, իր «իմանալով»՝ այլ թեկնածուի են առաջադրելու, իսկ Սիփան Փաշինյանի մասին ինքը տեղյակ չէ, թե ինչով է զբաղված:

Ինչ վերաբերում է Իջեւանի ընտրություններին, ապա նոյեմբերի 14-ին քաղաքապետի պաշտոնում իշխող թիմը կառաջադրի մարզպետի մտերիմ Արթուր Ճաղարյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ