Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ամանորյա տոներից մեկ օր առաջ  իր սեփական ավտոտնակում խեղդվել է Շիրակի  մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանի 26-ամյա որդին: «Վերջինս, գյումրեցիների պատմելով, բացել է ավտոտնակը, նստել մեքենայի մեջ, միացրել է շարժիչը` փորձելով այն տաքացնել ու վարել, սակայն այդ ընթացքում թունավորվել է  շարժիչի արտադրած գազից: Նրան փրկել ոչ մի կերպ չի հաջողվել:

Նա դատավորի միակ որդին էր,  որը նոր էր ավարտել ասպիրանտուրան եւ դեռ ամուսնացած չէր: Մարտին Սարոյանը նրանից բացի ունի երկու դուստր: Նշենք, որ դատավորը թեեւ ծնունդով շիրակցի է, երկար ժամանակ`մոտ 13 տարի աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն փաստացի բնակվում է  մայրաքաղաքում, դեպքը տեղի է ունեցել հենց այնտեղ: Ներկա պահին դատավոր Սարոյանին է հանձնված երկու աղմկոտ գործերի քննություն. Գյումրու էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Տաթեւիկ Փանոսյանի դեմ կաշառակերության ու պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով հարուցված քրեական գործը, ինչպես նաև ընդդիմադիր ազատամարտիկ Ժորա Աթոյանի` պետությանը  խաբելու ու կեղծ կենսաթոշակ ստանալու մեղադրանքը: Այս երկու գործերն էլ պիտի լսվեին երկու օրից, բայց հասկանալի պատճառով դրանք դեռ կհետաձգվեն»,- գրում է «Առավոտ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ