Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով վարչությունն առաջիկայում նախաքննության ավարտ է հայտարարելու մի աղմկահարույց քրեական գործով, որը վերաբերում էր ապօրինի որդեգրումներին:

Հիշեցնենք, որ այդ զգայուն քրգործով որպես մեղադրյալ անցնում էր հայտնի բժիշկ Ռազմիկ Աբրահամյանը, սակայն գործով անցող բոլոր մեղադրյալները դեռ շարունակում են պնդել, որ մեղավոր չեն, եւ հայտարարել, թե ոչինչ էլ չի բացահայտվել կամ չի ապացուցվել։ Թե այս պայմաններում ինչպես կընթանա գործի դատաքննությունը դատարանում, ցույց կտա ժամանակը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որդեգրումների գործը երկու մասի է բաժանվելու: Մի մասն արդեն կուղարկվի դատարան, իսկ մյուս մասով ՀԿԳՎ-ում ուսումնասիրությունները կշարունակվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ