Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Հունվար 21
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեկտեմբերի 5-ին՝ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ընտրություններից հետո, սոցիալական ցանցերում քննարկում-վերլուծությունների իրական բում է: Հասարակ քաղաքացիներից մինչեւ քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ բաղդատում են հաղթողներին ու պարտվողներին: 38 համայնքից 36-ում ընտրությունը համամասնական՝ կուսակցական ընտրակարգով է անցկացվել, երկուսում՝ հին՝ մեծամասնականով: Ըստ ՏԻՄ օրենքի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունները տարածվում են 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների վրա:

Ոչ թե անձնակենտրոն, այլ հանուն գաղափարի ընտրություններ ունենալու համար էին Ընտրական օրենսգրքի ջատագովներն ու մասնագետները գրում, ջնջնում, փոփոխում կարգերն ու կանոնները, բայց, ինչպես ասում են, ուզում էին ավելի լավ, ստացվեց, ինչպես միշտ: Թե՛ դեկտեմբերի 5-ին, թե՛ հոկտեմբերի 17-ին ու նոյեմբերի 14-ին ՏԻՄ-երում հաղթել են ոչ թե կուսակցությունները կամ դաշինքները, այլ կոնկրետ անձինք: Քաղաքացին ինչպես նախկին բոլոր ընտրությունների ժամանակ, այնպես էլ այժմ ոչ թե լավագույն գաղափարը կամ ծրագիրը, այլ իր ընկերոջը, բարեկամին կամ պարզապես ծանոթին է ընտրել: Իհարկե, գաղափարական ընտրություն անողներ էլ կան, բայց նրանք, որպես կանոն, բավականին նվազ տոկոս են կազմում:

Կուսակցությունների ու, առհասարակ, քաղաքական որեւէ ուժի ոգեւորվածությունը, թե իրենք կարողացել են հաջողության հասնել ինչ-որ մի համայնքում, իրականության հետ այդքան էլ աղերսներ չունի: Ընտրողը հաճախ անգամ գաղափար չունի (գուցե անգամ չի էլ լսել) իր նախընտրելի թեկնածուին ներկայացնող քաղաքական ուժի մասին, հետեւաբար աջուձախ գլուխ գովալ, թե «իքս» կուսակցությունն է հաջողություն գրանցել, սին ու չարդարացված պոռոտախոսություն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ