Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը ներկայացնում է հարցազրույց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։

 «Հրապարակ»- Պարո՛ն Վանեցյան, որոշել եք այս տարի ավելի ակտի՞վ լինել ևգալ նիստերին՝ անցյալ տարի գրեթե չէիք մասնակցում։

Արթուր Վանեցյան- Ես պասիվ չեմ, ես նիստերին մասնակցում եմ, բոլոր նիստերին մասնակցել եմ: Ես չեմ մասնակցում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին, որովհետևչեմ ուզում ներկա գտնվել մի միջոցառման, երբ Նիկոլ Փաշինյանն ամբիոնից ինչ ուզում՝ խոսում է, ևորևէ կերպ չես կարողանում նրան հակադարձել։ Ազգային ժողովի նիստերի վարման կարգն է այդպիսին, նիստը վարողն ինքն է որոշում՝ ինձ ձայնի իրավունքից զրկի, Նիկոլ Փաշինյանին թողնի երկար խոսել՝ խախտելով ժամանակային սահմանափակումը, և, ի վերջո, վերջին խոսքը մնում է նրանը։ Նա էլ ինչ անպատասխանատու հայտարարություն ուզում՝ անում է։ Ես չեմ ուզում էդ ամեն ինչին մաս դառնալ։ Էս մարդուն մենք մի հարց ունենք տալու՝ ե՞րբ ես թողնելու գնաս, որ մեր երկիրը փրկվի։

«Հրապարակ»- Իսկ ինչո՞ւ չեք տալիս այդ հարցը։

Արթուր Վանեցյան- Էդ հարցը բազմիցս ենք տվել, էդ մարդն իր բոլոր գործողություններով մի բան է անում միայն՝ իշխանություն է պահում։

«Հրապարակ»- Դա միայն Ձե՞ր անունից եք ասում, թե՞ ձեր խմբակցության։

Արթուր Վանեցյան- Չէ, եթե Դուք նկատել եք, մեր  ֆրակցիայի գրեթե բոլոր պատգամավորները շատ ակտիվ մասնակցում են հարցուպատասխանին: Դա իմ անձնական որոշումն է, որ ես չեմ ուզում ուղղակի մտնել իր օրակարգի մեջ։

«Հրապարակ»- Բայց կարող են ասել՝ Դուք ֆրակցիայի ղեկավար եք, բա որ Նիկոլ Փաշինյանը մի թթու խոսք ասի ձեր թիմակիցների հասցեին, կամ «ուսապարկերը» բռունցքներով կրկին հարձակվեն, բա Դուք այնտեղ չլինե՞ք, որ պաշտպանեք։

Արթուր Վանեցյան- Ես էստեղ՝ շենքում եմ լինում, ևեթե նման բան լինի, հավատացեք, անմիջապես կհայտնվեմ դահլիճում։ Էնպես չի, որ ես Ազգային ժողովի շենքում չեմ լինում։

«Հրապարակ»- Ասում եք՝ մեկ նպատակ ունեք, թե երբ է Փաշինյանը հեռանալու, բայց նա չի հեռանում, ու կարծես ընդդիմության գոյությունն էլ նպաստում է դրան։ Հիմա իմաստը ո՞րն է մանդատները պահելու ևպատգամավոր աշխատելու։

Արթուր Վանեցյան- Ձեր հարցի մեջ կա ուղղակի կամ անուղղակի մեղադրանք ընդդիմությանը, որ ընդդիմությունը չի կատարում իր հիմնական պահանջը, որ արդեն երկար ժամանակ կա օրակարգում, դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից։ Ես պատերազմից հետո, նաևպատերազմից առաջ, եթե Դուք հիշում եք՝ դեռևս 2019 թ․ սեպտեմբերից, ամեն կերպ փորձում եմ անել այն քայլերը, որը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Երբ որ մենք փողոցում պայքարում էինք, երբ որ մենք տուն չէինք գնում, երբ որ մենք փորձում էինք ժողովրդին բացատրել, որ էս իշխանության յուրաքանչյուր օր ավել մնալը բերելու է մեր երկրի կործանմանը, էդ ժամանակ էլ էին մեզ քննադատում, թե «ի՞նչ եք անում, ի՞նչ եք ուզում, թողեք՝ թող էդ մարդն աշխատի»։ Հիմա էլ են քննադատում։ Քննադատությունն ընդունելի է, որովհետև մենք ենք քաղաքական գործիչները, քաղաքական կառույցները, մենք ենք քաղաքական այն ուժերը, որոնք այսօր ստանձնել են այդ պատասխանատվությունը՝ սրանց հեռացնելու։ Բայց դրա համար պետք է ժամանակ, պետք է համակարգված աշխատանք, պետք է հասունանա այդ պահը, որ հասարակությունը ոտքի կանգնի և դուրս շպրտի սրանց իշխանությունից։ Հիմա մենք պետք է շարունակենք աշխատել մեր հասարակության, մեր ժողովրդի հետ։ Հավատացեք, իշխանության ձայները ընտրություններից հետո բավականին նվազել են։ Ես չեմ ասում, որ ընդդիմության ձայներն ավելացել են, բայց իշխանության ձայները նվազել են։ Մենք այսօր ականատես ենք լինում մի խայտառակ իրավիճակի, երբ Հայաստանից ընտանիքներով արտագաղթում են։ Միայն 2021 թ․ պաշտոնական տվյալներով՝ 100 հազարից ավելի մարդ մեկնել է Հայաստանից ևայլևս չի վերադարձել։

«Հրապարակ»- Գնացողների մի մասը գուցե ընդդիմության հետ հույս կապած մարդիկ են, որոնք հիասթափվել են նաևձեզնից ևարտագաղթում են։

Արթուր Վանեցյան- Ես կարող եմ ասել, որ էն մարդիկ, ովքեր ընդդիմության կողմնակիցներն են, փորձում են էլի պայքարել, շարունակում են իրենց պայքարը, ևես շատ դեպքերում ականատես եմ լինում, որ Նիկոլ Փաշինյանի ընտրողներն են լքում երկիրը։

«Հրապարակ»- Տպավորություն է, թե ընդդիմությունն ԱԺ-ում ընդամենը փորձում է արդարացնել իր մանդատները՝ պարբերաբար Փաշինյանին «կապիտուլյանտ» անվանելով կամ, ասենք, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի «հերոսական» դրվագները հիշեցնելով։ Ընդդիմության ֆունկցիան ո՞րն է, եթե ասում եք՝ իրեն չեք կարողանում ո՛չ հակադարձել, ո՛չ հեռացնել, արձագանքելիս կոշտ պատասխանի եք արժանանում, մարդիկ էլ փողոց դուրս չեն գալիս, որ հեռացնեն։

Արթուր Վանեցյան- Էլի Ձեր հարցի ձևակերպման հետ համաձայն չեմ։ Ես չեմ ասում՝ ինքը կոշտ արձագանքում է, մենք էլ վախենում ենք պատասխանելուց։ Նման բան չկա։ Ես ուղղակի ասում եմ՝ էդ մարդն անպատասխանատու հայտարարություններ է անում ևօգտագործելով էս ամբիոնը և իր անպատժելիությունը՝ ինքը հասարակության վրա փորձում է թողնել ազդեցություն, որ ինքն ամեն ինչ ճիշտ է անում՝ սաղ էս ընդդիմությունն է մեղավոր։ Երկրի թիվ մեկ պատասխանատուն` անվտանգության, տնտեսության, դեմոգրաֆիկ խնդիրների, արտագաղթի, կրում է իշխանությունը, ընդդիմությունը դրա պատասխանատուն չէ։

«Հրապարակ»- Բայց ընդդիմությունն է խոստացել, որ պիտի հեռացնի սրանց ևինքը գա իշխանության։

Արթուր Վանեցյան- Հասկացանք, բայց եթե մենք ընտրությունների արդյունքում ունեցանք 660 հազար ՀՀ քաղաքացի, որոնք ձայն տվեցին Նիկոլ Փաշինյանին․․․

«Հրապարակ»- Մեծ մասը՝ ի հեճուկս ընդդիմության, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի ևՍերժ Սարգսյանի, մի մասն էլ գուցե Ձեզ չէր սիրում։

Արթուր Վանեցյան- Ես համաձայն չեմ Ձեր գնահատականների հետ։ Քաղաքականությունը սիրել-չսիրելու հարց չի քննարկում։ Ուզում է՝ սիրեն, ուզում է՝ չսիրեն, դա կարևոր չէ։ Մարդիկ պետք է հասկանան՝ ի վերջո, մարդն ի վիճակի՞ է լինել պատասխանատու և կառավարել երկիրը։ Էսօրվա իշխանության մեջ գտնվող մարդիկ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, էն մարդիկ, որ ձայն են տվել իրենց, եկեք մի հատ հարցնենք՝ եթե մեջները կան գործարարներ, սրանցից մեկին կտանեի՞ն իրենց բիզնեսում մի պաշտոն վստահեին։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ