Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 28
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ն պատրաստվում է կուսակցության ընդհանուր ժողովին, որտեղ պետք է որոշումներ կայացվեն ՀՅԴ մարտավորության, հետագա անելիքների, ինչպես նաեւ ԳՄ ներկայացուցչի մասով: Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժողովը մարտին է լինելու, օրը դեռեւս վերջնական չէ:

Ըստ ՀՅԴ-ականների շրջանում քննարկվող տեղեկությունների՝ պետք է նաեւ հստակեցվեն խորհրդարանում իրենց առաջիկա անելիքները ու հետագա քայլերը: Նշվում է նաեւ, որ ՀՅԴ-ականներից շատերը կարծում են, որ պետք է առաջիկայում ավելի կոշտացնեն իրենց անելիքները խորհրդարական իշխանության հետ աշխատանքում, իսկ մի մասն էլ կառուցողական աշխատանքի կողմնակիցն է, ինչը պետք է քննարկվի ժողովի ժամանակ:

Չեն բացառում, որ այդ ժողովում ՀՅԴ գերագույն մարմնի անդամների լուրջ

փոփոխություններ լինեն, ինչպես նաեւ ԳՄ ներկայացուցչի փոփոխություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ