Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքական ազգայնականությանը դիմակայելու համար հրեաները պետք է աջակցեն հայերին: Ըստ թերթի, նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի աշխարհիկ հրեաների կենտրոնի նախագահ Նիկոլաս Ցոմերշտայնը:

«Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք ժխտողականությունից տառապող հայերին: Առավել քան բոլոր հրեաները հասկանում են, թե դա ինչ է նշանակում, ուստիեւ պետք է պայքարեն ժխտողականության դեմ»,- հայտարարել է Ցոմերշտայնը:

Հրեա գործչի պնդմամբ՝ այն միջոցները, որոնք կիրառվում են Շոայի ժխտողականության հանդեպ, կիրառելի են նաեւ Հայոց ցեղասպանության պարագայում:

«Հանուն եղբայրության եւ այն տառապանքների, որ կրել են հայերը ցեղասպանության տարիներին, Հայոց ցեղասպանությունը չի կարող մոռացվել կամ ժխտվել»,- ընդգծել է Ցոմերշտայնը:

Ժխտողականությունը պատժելու հարցում հրեական համայնքը շարունակելու է աջակցել Ֆրանսիայի հայերին:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ