Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Հունիս 27
USD
409.64
EUR
433.52
RUB
7.69
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 17-ից սկսած՝ Հայաստանում իրավապահ համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում է: Տպավորություն է, թե ուժայինները մոռացել են իրենց բուն գործերը եւ ըննդիմության ակցիաների հետեւանքով այլ օրակարգի մեջ են հայտնվել:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները միմյանց հետ զրույցներում դժգոհում են, թե ամբողջ օրը ստիպված են լինում հրատապ խորհրդակցություններ անել: Ինչու՝ որովհետեւ ընդդիմության ակցիաների հետեւանքով տարբեր ստորաբաժանումներում աշխատող պաշտոնյաները ստիպված են զբաղվել ակտիվիստներով, նոր գործեր հարուցել, քննել դրանք, որոշներին հատուկ ուշադրություն սեւեռել, որպեսզի նոր գործ հարուցվի, եւ այլն: Արդյունքում երկրորդ պլան են մղվել մյուս գործերը:

Մի շարք փաստաբաններ «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհեցին, որ իրավապահների այս գործելաոճի հետեւանքով շատ կալանավորվածների կամ այլ կարգավիճակ ունեցող մեղադրյալների մասով գործերի քննությունները դոփում են տեղում: Չի բացառվում, որ շատ փաստաբաններ աղմուկ բարձրացնեն եւ պահանջեն իրավապահներից քննություն սկսել կամ շարունակել, այլ ոչ թե անվերջ հրատապ խորհրդակցություններ անել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ֆոտոռեպորտաժներ