Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, զղջացել ու որոշել է, այնուամենայիվ, դուրս չգալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նազելի Բաղդասարյանը հաստատեց՝ ասելով. «Գիտեմ, որ այս պահին նա Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, բայց ճիշտ կլինի իր հետ խոսել: Ազգակցական կապ ունենք, ճիշտ է, բայց նրա քայլերի կամ որոշումների համար պատասխանատվություն չեմ կրում»:

Արման Բաղդասարյանը, հիշեցնենք, մոտ մեկ ամիս առաջ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագրից» ու վայր դնում ավագանու մանդատը։ Փաստորեն, այժմ զղջացել է ու հեռացրել նախկին գրառումը: Մանդատից էլ չի հրաժարվել, ավելին՝ մայիսի 11-ին, երբ Դիմադրության շարժման անդամները մեկնում էին Շիրակի մարզ, ի թիվս իշխանությանը սատարող ու զոհված զինծառայողների հարազատների (վերջիններս, համենայնդեպս, այդպես էին ներկայանում)՝ Հոռոմ գյուղի մոտակայքում նաև Արման Բաղդասարյանն է եղել՝ իշխանությանը, այսպես ասած, բարիդրացիության ժեստ անելով և հավելյալ հավատարմության երդում տալով:

Մեր տեղեկություններով՝ Բաղդասարյանի գրառումից որոշ ժամանակ անց քաղաքական իշխանությունները նրա քրոջը՝ Նազելի Բաղդասարյանի միջոցով են փորձել հարցեր պարզաբանել, հասկանալ, թե ինչու է մարզպետի եղբայրը, այսպես ասած, հարվածում մեջքից: «Ոչ, իմ միջոցով որևէ բան չի եղել: Կարող եմ ասել՝ իր հետ կապված խնդիրները քննարկվել են ֆրակցիայի ղեկավարի հետ, ու բացի ազգակցական կապը, իր մյուս որոշումների մասով պատասխանատվություն չեմ կրում»,- մեզ հետ զրույցում նշեց մարզպետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ֆոտոռեպորտաժներ