Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը բազմիցս հայտարարել է, որ շարժման ձախողումից հետո չի վերադառնա ԱԺ: Հայտնի է, որ Վանեցյանից հետո ցուցակում հաջորդը գյումրեցի Մարտուն Գրիգորյանն է, որը նախկինում ԲՀԿ քվոտայով էր մանդատ ստացել, ապա՝ ՀՀԿ-ի։

Վերջին շրջանում իշխանամերձ շրջանակներում խոսում են, որ Գրիգորյանը մանդատը վերցնելուն պես հայտարարելու է «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մասին: Նրա հետ վաղօրոք սկսել են բանակցել ՔՊ-ականները, սակայն Մարտուն Գրիգորյանը երեկ մեզ հավատացրեց, որ նպատակ չունի ապագայում դուրս գալ խմբակցությունից, լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Ես գնում եմ Ֆրանսիայի հրապարակ, պայքարի հետ եմ, հանդիպում եմ նախագահի հետ, Արթուր Վանեցյանի հետ, ու չկա նման բան»,- ասաց Գրիգորյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ