Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նույնիսկ «անզեն աչքով» նկատելի է, որ վերջին շրջանում բավական լարված են կառավարության և ԿԲ հարաբերությունները։ Մինչ արտարժույթի շուկայում շատ տարօրինակ գործընթացների ու ոչ պակաս տարօրինակ գնաճի ֆոնին հասարակությունը կասկածներ ունի, որ առանձին իշխանական ու իշխանամերձ շրջանակներ «ձեռքերն են տաքացնում»՝ գումարներ աշխատելու տեսքով, գործադիրում փորձում են սլաքներն ուղղել դեպի ԿԲ։

Ի դեպ, հենց կառավարության վերջին մի քանի նիստերին ոլորտային նախարարներն իրենց խոսքում մեղադրանքներ էին հնչեցնում Կենտրոնական բանկի հասցեին, ինչին հաջորդեց ԿԲ նախագահի պատասխանը։ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի աչքից ևս չի վրիպել, որ առնվազն իրավիճակի դեմ պայքարի մասով հակասություն կա:

«Փաստ» թերթի հետ զրույցում փորձագետը նշեց, որ կառավարությունն այս իրավիճակից դուրս գալու միասնական քաղաքականություն չունի, իսկ նշյալ հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին: Ամիրխանյանը, խոսելով սուբյեկտիվ գործոնների մասին, նաև հավելում է, որ, հաշվի առնելով այդ ամենը, «առնվազն կարող ենք ենթադրել, որ արվում է ամեն ինչ՝ այս իրավիճակը հնարավորինս երկար ժամանակով պահպանելուն նպաստելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ