Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
406.09
EUR
411.41
RUB
6.62
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտներին ավարտական դիպլոմներ էին հանձնում։ Բայց այս տարի նոր ավանդույթ հիմնած Նիկոլ Փաշինյանն այս արարողությանը ներկա չէր։

Հիշեցնենք, որ նա ներկա էր նախորդ երկու նման արարողություններին․ մեկը՝ Երեւանի պետական համալսարանի ավարտական միջոցառմանը, մյուսը՝ Պոլիտեխնիկական համալսարանի:

Ավելին՝ պոլիտեխնիկում իսկական դիմակահանդես-շոու էին կազմակերպել, որին հրավիրված անձինք՝ Տիգրան Ավինյանը, Վահրամ Դումանյանը, բուհի ռեկտորը եւ այլք, գունագեղ պատմուճաններով էին զարդարվել, ինչը համացանցում աժիոտաժ առաջացրեց, ծաղրուծանակի տեղիք տվեց։

Հավանաբար դա է պատճառը, որ Փաշինյանը Բրյուսովի անվան համալսարանի միջոցառմանը չէր գնացել, իսկ հյուրերն էլ այս անգամ արտառոց զգեստներ չէին հագել։ Նորմալ պաշտոնյաների տեսք ունեին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ֆոտոռեպորտաժներ