Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Օգոստոս 12
USD
406.09
EUR
419.78
RUB
6.7
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս տեղի է ունեցել  «Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում եւ Հայաստանում թափանցիկ եւ մասնակցային տեղական ինքնակառավարման խթանում» թեմայով համաժողով: Քննարկմանը մասնակցել են արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը, կառավարության այլ անդամներ, խոշորացված համայնքների, վարչական շրջանների ղեկավարներ, համայնքների աշխատակազմերի քարտուղարներ:

Ներկա է եղել նաեւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի աշխատակազմի ղեկավարը: Մեր զրուցակիցը, ով համաժողովի հրավիրյալներից էր, տեղեկացրեց, որ ելույթներից եկել են այն եզրահանգման, որ համաժողովը միտված էր սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների հանդեպ հանդուրժողականություն քարոզելուն, քանի որ «ԵՄ-ն բավականին խոշոր գումարներ է փոխանցում Հայաստանին՝ այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար»։

Ըստ մեր աղբյուրի՝ քանի որ գյուղերում հատուկ վերաբերմունք կա տրանսգենդերների եւ հոմոսեքսուալների նկատմամբ, այդ պատճառով ՏԻՄ-երի համար էին այդ հավաքը կազմակերպել։ Ի դեպ, համաժողովի մասին պաշտոնական լրահոսում որեւէ տեղեկատվություն չի եղել, եւ որեւէ լրատվամիջոց չի լուսաբանել այն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ֆոտոռեպորտաժներ