Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ամիսներ առաջ լուրեր տարածվեցին Երեւանի մի քանի դպրոցներում սուրճի պատրաստման սարքավորումներ տեղադրելու մասին: «Տարակուսանքի ձայներ հնչեցին, թե դպրոցներում այդպիսի սարքավորումների տեղադրումը առնվազն անհասկանալի է, եթե չասվի վտանգավոր: Ինչպես էին այս նորահայտ «գործարարները» դպրոցների տնօրեններից ստացել կրթական հաստատություններում իրենց բիզնեսը ծավալելու արտոնություն, այդպես էլ անհայտ մնաց: «Միայն կարող ենք ենթադրել, որ իրենց այս քայլը տնօրենները կբացատրեին դպրոցի աղքատիկ բյուջեին այդ անձանց կողմից վճարվելիք մի փոքր վարձավճարով իրենց հոգսերը թեթեւացնելու մտահոգությամբ: Անշուշտ, փողային իմաստով երեւի թե դա ձեռնտու «բիզնես» էր: Եվ շահի առկայության դեպքում որոշում կայացնողների համար երկրորդական դարձավ հարցը, արդյո՞ք սուրճի վաճառքը անչափահաս դպրոցականին թույլատրելի էր, թե` ոչ: Որքան էլ զարմանալի է, օրեր առաջ սուրճի պատրաստման նման սարքավորումներ տեսանք նաեւ Երեւանի մետրոպոլիտենում: Երեւանցիները վաղուց ծանոթ էին այս հաստատության այն կանոններին, մասնավորապես այն կետին, որն արգելում է մետրոպոլիտեն մտնել այնպիսի իրերով կամ ուղեբեռով, որը կկեղտոտի մետրոպոլիտենի տարածքը, վագոնների կայքը եւ այլ ուղեւորների: Կարծես թե արգելքը միանշանակ պետք է վերաբերի նաեւ շարժվող վագոնում բաց պլաստիկե բաժակով սուրճին եւ թեյին: Սակայն այս դեպքում եւս, կարծես, մետրոյի եւ ուղեւորների հագուստի մաքրության խնդիրները չեն մտահոգում փողային փոխշահավետ հարաբերության մեջ մտած տնտեսվարողներին:

Այս նույն տրամաբանության մեջ են անցումներում հակահիգիենիկ պայմաններում սննդի պատրաստման կրպակները, բնակելի շենքերի հարեւանությամբ գործող սաունաներն ու սթրիփ-ակումբները, այգիները գրաված սրճարաններն ու կրպակները: Իշխանությունն ու պաշտոնյաները, իբր պետական, իսկ իրականում` սեփական բյուջեն լցնելու մտահոգությամբ, վաճառում են մեր հասարակությանը պատկանող ամեն «օբյեկտ», հնարավորություն տալով իրենց մտերիմներին «փող աշխատել»: Եվ դա արվում է ցինիկաբար, արհամարհելով հենց այդ հասարակությանը»,-գրում է «Երկիր»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ