Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ այսօր խորհրդարանական խմբակցությունները պատրաստվում են համատեղ դիմում-նամակ ստորագրել, որն ուղղված է լինելու Գերմանիայի Բունդեստագի ամենախոշոր քրիստոնեադեմոկրատական խմբակցությանը: «Հայտնի է դարձել, որ այս խմբակցության պատգամավորները պատրաստվում են Ղարաբաղի հարցով հայտարարություն տարածել, որտեղ կան հայկական կողմի տեսակետները ոտնահարող ձեւակերպումներ: Մասնավորապես Ղարաբաղը եւ հարակից տարածքները բնորոշվում են որպես գրավյալ, եւ կա կոչ, ուղղված հայկական կողմին`վերադարձնելու այդ տարածքները: Հետաքրքիր է նաեւ, որ Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ է, այն նույն ԵԺԿ-ի, որին վերջերս անդամակցեցին հայաստանյան երեք կուսակցություններ` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը»: Տեսնենք, թե ինչպես գերմանացի պատգամավորները կարձագանքեն իրենց կուսակիցների կոչին, եւ ընդհանրապես ինչ արժեր այդ կուսակցությանն անդամակցելուն հետևած ցնծությունը: Մեզ հայտնի է դարձել, որ նամակի տեքստն արդեն պատրաստ է. խորհրդարանական հինգ խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր այն վերջնականապես կհամաձայնեցնեն Աժ նախագահ Սամվել Նիկոյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ: Թե ինչու են գերմանացի պատգամավորները որոշել միջամտել հայ-ադրբեջանական հակամարտությանը Ադրբեջանի կողմից, այնքան էլ պարզ չէ»,- գրում է «Հրապարակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ