Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն` կուսակցությունների նախընտրական համամասնական ցուցակում 1-ին տեղը չհաշված` հաջորդ յուրաքանչյուր 5-րդ տեղում պետք է լինեն կանայք: «Այսինքն` առաջին կնոջը բաժին է հասնում 6-րդ հորիզոնականը: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի կանանց շրջանում անողոք պայքար է ընթանում այդ 6-րդ տեղի համար, որին հավակնում են Հերմինե Նաղդալյանը, ով ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահն է, պատգամավոր Կարինե Աճեմյանը եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Մեր թերթի թղթակցի հարցին ի պատասխան` ով է լինելու իրենց կուսակցության առաջին կինը, Աժ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Համամասնական ցուցակի, այդ թվում եւ` դրա հետ կապված հարցերը կուսակցությունում դեռ չեն քննարկվել»,- գրում է «168 ժամ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ