Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի կիրակնօրյա տպավորիչ հանրահավաքը մտահոգել է ՀՀ իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանը նախապես «ռազվեդկա» է գործուղել Արցախ` ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ, որ առաջին ձեռքից ինֆորմացիա հասցնեն իրեն։ Կիրակի Արցախում է եղել ոչ միայն Արմեն Աբազյանը, այլեւ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ուժային մեկ այլ ղեկավար եւս։ Փամբուխչյանը մասնակցել է ԱՀ ԱԻՆ ծառայության կազմավորման 30-ամյակին, սակայն միջոցառումից հետո մնացել է եւ հետեւել բազմահազարանոց հանրահավաքին։

Հիշեցնենք, որ կիրակի օրն Արցախում քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ ու Արցախի Հանրապետության գործող եւ նախկին 2 նախագահների` Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք: Այն ուղեկցվեց Արցախի խորհրդարանի հայտարարությամբ, որով կոչ էին անում ՀՀ իշխանություններին՝ չստորագրել որեւէ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս։

Ստեփանակերտի հրապարակում հավաքվածներն ադրբեջանական մի ապատեղեկատվություն էլ հերքեցին: Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախը հայաթափվել է` հազիվ 50 հազար մարդ է ապրում: Մինչդեռ հանրահավաքին ֆիզիկապես մասնակցել է մոտ 60-65 հազար մարդ, ինչը վկայում է այն մասին, որ Արցախում այսօր իրոք ապրում է մոտ 120 հազար մարդ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ