Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հատնի է դարձել, որ ՀՀԿ-ում որոշում է կայացվել Արթիկի թիվ 36 ընտրատարածքում սատարել անկուսակցական Մխիթար Վարագյանի թեկնածությանը: «Ավելին, օրերս այդ հարցը քննարկվել է Սերժ Սարգսյանի մոտ: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի` այդտեղ ցանկանում է առաջադրվել նաեւ ՕԵԿ-ական Արթուր Պետրոսյանը` Արթիկի ոստիկանապետի եղբայրը: ՕԵԿ-ը լուրեր է տարածում, թե իշխանական «դաբրոն» արվել է հենց Պետրոսյանին, նույնիսկ` Վարագյանին հորդորել են չառաջադրվել: Սակայն Մխիթար Վարագյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ինքն անպայման առաջադրելու է իր թեկնածությունն ու վստահ է, որ հաղթելու է: «Շատ բան կարող են խոսել, բայց ես առաջադրվելու եմ»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Վարագյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալն է: Նրա եղբայրը` ուկրաինաբնակ խոշոր գործարար Դավիթ Վարագյանը, շատ մտերիմ է Հովսեփյանի հետ»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ