Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ մոտ 10 տարի է` մեր երկրում ուժի մեջ է տղամարդկանց եւ կանանց ամլացման վերաբերյալ օրենքը, ինչը հնարավորություն է տալիս խուսափել անցանկալի հղիությունից: «Այսինքն` կանանց պես, տղամարդիկ էլ կարող են դիմել կամավոր բժշկական ամլացման: Սակայն օրենքի ընդունումից ի վեր ոչ մի հայ տղամարդ չի դիմել նման քայլի: Ըստ բժիշկ- մասնագետների` հայկական մենթալիտետից ելնելով, անցանկալի պտղից ազատվելու կամ չհղիանալու համար միջոցներ ձեռնարկելու ամբողջ բեռը, մեր տղամարդիկ որպես կանոն, թողնում են կանանց վրա: Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը «Առավոտ»-ի հետ զրուցում ասաց. «Բժշկական ամլացման տարատեսակ մեթոդներ կան: Կանանց մոտ կատարվում է փողերի փակում, իսկ տղամարդկանց դեպքում սերմնածորաններն են փակվում, որն ավելի հեշտ է:  Բայց սա չի նշանակում, թե մարդիկ, որոնք ենթարկվել են ամլացման, այլեւս երեխա ունենալ չեն կարող:

Որպեսզի կամավոր բժշկական ամլացումը չդիտվի ժողովրդագրական աճի անկմանը նպաստող հանգամանք, ամլացմանը վերաբերող օրենքը ամեն մարդու չէ, որ թույլ է տալիս ամլանալ: Նախ` ամլացվող կինը պետք է 40 տարեկանից բարձր լինի, իսկ ընտանիքը ունենա առնվազն 4 երեխա:

Մեզ հետ զրույցում Գայանե Ավագյանը նշեց, որ կառավարությունը պատրաստվում է ամլացման կարգում տարիքային շեմը նվազեցնել` 40-ից դարձնելով 35, իսկ 4 երեխան դարձնել 3: Ի՞նչն է փոփոխության պատճառը` մեր հարցին տիկին Ավագյանը պատասխանեց. «Օրենքն ընդունելու ժամանակ` 2002 թվականին, ծնելիությունն ավելի բարձր էր: Իսկ տարիքն իջեցնելու միտքն այն է, որ 40-ից հետո ինքնին պտղաբերությունն ընմնում է»,- գրում է «Առավոտ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ