Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկություններով` Վազգեն Սարգսյան փողոցում գտնվողն Կառավարական 2-րդ շենք են կանչվել մի շարք դեսպանատների ներկայացուցիչներ: Սակայն, ամենեւին էլ պետք չէ շտապել եզրակացնելու, որ հանդիպման առանցքում արդեն 52 օր շրջափակման մեջ գտնվողն Արցախն է:

Ավելին` հրավիրող կողմը նույնիսկ ԱԳ նախարարությունը չէ: ԿԳՄՍ նախարարությունը ո՛չ ավել, ո՛չ պակաս կազմակերպել է հրաձգություն` պետական մարմինների աշխատակիցների եւ դեսպանատների ներկայացուցիչների միջեւ, հիմա էլ եկել է, այսպես ասած, հանրապետական մրցաշարի արդյունքների ամփոփման եւ պարգեւատրման ժամանակը:

Դե, որպես «ռազմական մեծ փորձ ունեցող» անձնավորություն` մրցանակաբաշխությունը նախատեսվում է իրականացնել` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի բարձր հովանու ներքո եւ ներկայությամբ:

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ կառավարության եւ դեսպանատների փոխգործակցության արդյունավետության մասին` Հայաստանի եւ Արցախի համար օրհասական այս իրավիճակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ