Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ինչպես բոլոր կուսակցությունները, Հայ հեղափոխական դաշնակցությունը եւս այս օրերին զբաղված է նախընտրական գործընթացներով` ցուցակ են կազմում, ճշտում քարոզչության ուղղությունները եւ այլն: «Առայսօր միայն հայտնի է, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի գլխավորելու ցուցակը: Ցուցակի առաջին տեղերում կլինեն Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը: Ցուցակի մյուս հատվածը պահվում է մեծ գաղտնիության պայմաններում: Ըստ որոշ լուրերի, հնարավոր է, որ երրորդ տեղում լինի գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը: Մեզ հաջողվել է ճշտել միայն, որ ցուցակի առաջին կինը, այսինքն` վեցերորդ տեղում ոչ Լիլիթ Գալստյանն է լինելու, ոչ էլ Ռուզան Առաքելյանը: ՀՅԴ-ն կանգ է առել Բյուրոյի անդամ, Բրյուսովի համալսարանի դասախոս Նվարդ Մանասյանի վրա, որը կրթության փորձագետ է եւ անդամակցել է Եվրահանձնաժողովի կրթական բարեփոխումների աշխատանքներին: Մեզ հաջողվել է ճշտել նաեւ, որ ՀՅԴ-ն այս անգամ հանդես է գալու նոր կարգախոսի ներքո. «Ազատություն, արդարություն, Դաշնակցություն»,- գրում է «Հրապարակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ