Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն 34-րդ լուսաբացն են ՊՆ նախկին շենքի բնակիչները դիմավորում փողոցում` վրանի տակ: Պնդում են, որ նստացույցը շարունակելու են եւ զարմանում, որ շտապօգնության մեքենան էլ է իրենց լքել, մինչդեռ վրանների տակ շարունակում են մնալ նաեւ անչափահաս երեխաներ:

Ի դեպ, նստացույցի մեջ գտնվողն քաղաքացիներն «Իրավունք»-ին տեղեկացրին, որ այս օրերին ՊՆ նախկին շենքի ներսում շարունակվում է թալանը: Սկսած շինանյութից ամեն ինչ տանում են անհայտ ուղղությամբ, այդ թվում` օրեր առաջ սպիտակ Ford մակնիշի մեքենայով տարել են նաեւ տարածքում եղած եղեւիները, որոնք ջրում, խնամում ու պահպանում էին ՊՆ նախկին շենքում կացարան գտած քաղաքացիները:

Հարցին, թե արդյոք այդ թալանից տեղյակ է շենքում հսկողություն իրականացնող ոստիկանությունը, պատասխանն «իհարկե` այո» էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ