Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Սեքսի թեման փակ է. երեխաների հետ քննարկելու շատ այլ թեմաներ կան, այսպես են մտածում մի շարք ծնողներ: Մեծամասնության պատկերացմամբ, երբ ժամանակը գա, այսինքն` օրինակ, աղջկա ամուսնության պահը մոտենա, մայրը մի երկու օր առաջ նրա ականջին որոշ բաներ կշշնջա:  Երեխաների հետ կնոջ ու տղամարդու սեռական հարաբերությունների մասին խոսելը անհարմար է, անթույլատրելի ու ընդհանրապես հայեցի չէ: Տիպիկ հայկական ավանդական ընտանիքի մտածելակերպ է: Բայց չէ՞ որ երեխաների  դաստիարակությամբ  զբաղվելիս  պետք է նրանց` սեքսի հետ կապված անառողջ հետաքրքրությունները կանխել, պատասխանել բոլոր հարցերին: Փոքր հասակից սկսած` երեխային պետք է բացատրել իր եւ հակառակ սեռի տարբերությունը, երեխայի համար մատչելի ձեւով բացատրել, թե, օրինակ, ինքն ինչպես է ծնվել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է հոգեբան Ստեփան Ավետիսյանը: «Նաեւ հավելում` քանի որ ապրում ենք ինտերնետի դարում, համակարգիչն ու ինտերնետը ցանկացած պահի հասանելի են երեխաներին, ամեն վայրկյան նրանք իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ ինտերնետի միջոցով, այն դեպքում, երբ ինտերնետում տեղադրված ինֆորմացիան հաճախ սխալ է; Ըստ հոգեբանի ավելի լավ է ճիշտ ձեւը գտնել ու պատասխանել երեխաների հարցերին»,- գրում է «Առավոտ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ