Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ «Գրանդ Հոլդինգի» մամուլի հարցերով պատասխանատու Վահրամ Բրուտյանը պարզաբանել է, թե ինչու այս ընտրություններում չեն առաջադրվել «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանի երկու որդիները` Կարեն եւ Միքայել Վարդանյանները: «Ըստ պրն Բրուտյանի, Վարդանյաններն այս անգամ որոշել են իրենց փոխարեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրել իրենց ձեռնարկությունների գործադիր տնօրեններին, ովքեր լիովին ազատ կլինեն այլ աշխատանքից եւ կկարողանան ամբողջությամբ նվիրվել օրենսդրական աշխատանքին: 5-րդ գումարման խորհրդարանում նրանց գործունության գերխնդիրը լինելու են հայրենական արտադրության եւ երկրի տնտեսության զարգացման շահերը: Այս աշխատանքը Վարդանյանները վստահել են իրենց տնօրեններին, քանի որ իրենք գերզբաղված են` առաջիկա տարիների համար նախատեսված բազմաթիվ բիզնես-ծրագրերով: Վարդանյան եղբայրները մոտակա հինգ տարում պլանավորել են մի քանի հազար նոր աշխատատեղեր ստեղծել Հայաստանում: Նման ծանրաբեռնվածությունը հնարավոր չէ համատեղել խորհրդարանական աշխատանքի հետ: Ահա սա է նման որոշման պատճառը: Ի դեպ, հատկանշական է, որ թիվ 40 ընտրատարածքում, որտեղից ընտրվել էր Միքայել Վարդանյանը, մեծամասնական ընտրակարգով որեւէ կուսակցական թեկնածու այս տարի չի առաջադրվել»,- գրում է «Ազգ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ