Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 26-րդ գերագույն ժողովը երեկվանից մեկնարկել է իր աշխատանքները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՅԴ ժողովի օրակարգում 2 տասնյակից ավելի հարցեր են ընգրկված՝ կուսակցության գործունեության, ռազմավարության հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաեւ կքննարկվեն Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների առջեւ ծառացած մարտահրավերները:

Ժողովի ընթացքում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նոր կազմ կընտրվի, իսկ արդեն ժողովից հետո ՀՅԴ ԳՄ-ն քվեարկությամբ նոր ներկայացուցիչ կընտրի:

ՀՅԴ Գերագույն ժողովը կտեւի մի քանի օր, մինչեւ օրակարգն ամբողջությամբ սպառվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ