Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի նախաձեռնած «ընտրական գործընթացների եւ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիտորինգային աշխատանքային խմբի» մասին թերթը զրուցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսի հետ: Ներկայացնում ենք հայտված  զրույցից:

-Ինչպե՞ս եք գնահատում խարհրդարանում այդ կառույցի ստեղծումը:

Լավ նախաձեռնություն է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները  միասին աշխատում են: Նաեւ քաղաքացիական հասարակությունն է ներգրավված այդ հսկողության իրականացման աշխատանքում:

-Խորհրադարանից դուրս էլ է մի կառույց ստեղծվել: Ինչպե՞ս եք գնահատում այն, եւ հնարավո՞ր է,որ մասնակցեք նաեւ նրանց աշխատանքներին:

Այդ կառույցից մենք դեռ հրավեր չունենք, իսկ խորհրդարանը պետական կառույց է եւ պաշտոնապես ներկայացնում է երկրի քաղաքացիների կողմից ընտրված ներկայացուցիչներին:Մյուսի հետ կապված`դեռ չգիտեմ, թե ինչպիսին կլինի: Ուզում եմ նաեւ նշել, որ մենք այստեղ որպես դիտորդ ենք ներգրավված: Հայաստանի հասարակութունն ու կուսակցությունները պետք է իրենց ակտիվ մասնակցությունը բերեն այդ գործընթացին:

- Ինչ նշանակություն ունեն այս ընտրությունները Հայաստանի համար, անցած ընտրությունների համեմատ ի՞նչ  տարբերություն կա:

Հայաստանում ազատ, արդար ընտրությունների անցկացումը չափազանց կարեւոր է մեր երկկողմ հարաբերությունների համար, ուստի մենք ուշադիր հետեւում ենք այդ ընտրությունների ընթացքին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ