Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանյան «Գոլոս Արմենիի» թերթը վերլուծում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Մեջբերում ենք հոդվածի տեքստը կրճատումներով:

Հայաստանի ներկա կառավարությունը տնտեսական սխալ քաղաքականություն է վարում: Նման հայտարարությամբ մամլո ասուլիսում հանդես է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Լյովա Խաչատրյանը:

«Համակարգային բարեփոխումներ են անհրաժեշտ: Վերջին 4-5 տարվա տնտեսական քաղաքականությունը երկիրը միայն հետ է տանում եւ ոչ մի քայլ առաջ», – ասել է ԲՀԿ-ի անդամը:

Լրագրողի հարցին, թե արդյոք դրա պատասխանատուներից մեկն էլ ԲՀԿ-ն չէ, որն իշխող կոալիցիայի մաս է կազմում, Լ. Խաչատրյանը պատասխանել է. «Կոալիցիայի կազմ մտելը դեռ չի նշանակում, որ կոալիցիայի տվյալ անդամը որոշում է տնտեսական քաղաքականությունը»: Չգիտեմ, տեղյակ է արդյոք պարոն Խաչատրյանը, որ նույնիսկ այսօր` նախընտրական քարոզարշավիկիզակետում Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնում է իշխանությունը: Ավելին, «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական շտաբի ղեկավար Վարդան Վարդանյանը նախկինի պես զբաղեցնում է քաղաքաշինության նախարարի պաշտոնը, թեեւ օրերս գնաց արձակուրդ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը նույնպես «Բարգավաճ Հայաստանի» ձեռքում է, եւ եթե իշխանության սոցիալ- տնտեսական քաղաքականությունը արժանի է քննադատության, ապա առնվազն դրա սոցիալական հատվածի համար պատասխանատու է «Բարգավաճ Հայաստանը»։  Ւնչո՞ւ են  ԲՀԿ-ականները փորձում հեռու իրենց պահել իշխանությունից միայն սխալների եւ բացթողումների մասով։ Եթե իրենց հեռու են պահում բացասականից, ապա թող հեռու պահեն իրենց նաեւ դրականից... Եթե չեն համարում իրենց իշխանության մաս, ապա գոնե այսօր հրաժարվեք նախարարի պաշտոնից։ Այդպիսի պահվածքը կլիներ ոչ միայն բարոյական, այլեւ՝ տրամաբանական։ Սակայն... «Բարգավաճ Հայաստանը» ընտրեց այլ ուղի, որը ակնհայտ վստահություն չի ներշնչում, եւ բնորոշ չէ ուժեղ խաղացողի, որը չի խուսափում պատասխանատվությունից։

Թեեւ Լյովա Խաչատրյանը ԲՀԿ-ի այսօրվա տարօրինակ դիրքորոշման ամենավառ արտահայտողներից չէ: Ներկոալիցիոն ընդդիմադիր շարժման առաջին գծում հայտնվել է ԲՀԿ-ի նոր անդամ, նախկին արգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա վարքն ընդհանրապես դուրս է գալիս պատշաճության սահմաններից: Օրերս նախկին նախարարը հերթական անգամ սուր քննադատությամբ հարձակվեց գործող իշխանությունների վրա` մոռանալով, որ իր նոր կուսակցական ապաստանը նույնպես գործող իշխանության մաս է: Նա ամենայն լրջությամբ հայտարարեց, որ նախկին իշխանության ժամանակ տնտեսական վիճակը երկրում շատ ավելի լավ է եղել: Իբր, այն ժամանակ եղել է երկնիշ աճ: Ընդ որում, պարոն Օսկանյանն ընդգծեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը չի կարող լինել կառավարության տնտեսական անհաջողությունների արդարացում:

Այդ համատեքստում օսկանյանական դիրքորոշումից քիչ է տարբերում ՀՅԴ-ն: Երկար տարիներ այս քաղաքական ուժը եղել կառավարության մեջ: Երկար տարիներ կառավարությունն իրագործել է այսօրվա սոցիալական քաղաքականությունից գրեթե ոչնչով չտարբերվող քաղաքականություն: Երկար տարիներ ՀՅԴ-ն դրան ուրախ է եղել, քանի որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը պատկանել է այս կուսակցությանը: Այսօր դաշնակցականները խոսում են թոշակներն ու աշխատավարձը մի քանի անգամ ավելացնելու անհրաժեշտության մասին: Ի՞նչն էր նրանց խանգարում դա անել, երբ ղեկին էին: Հարցը հռետորական է:

Դեռ վերջերս թվում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, քննադատելով գործող իշխանությանը, անցնում է ցինիզմի բոլոր հնարավոր սահմանները: Թվում էր, թե վերջին 20 տարում երկրում տեղի ունեցող բացասական երեւույթներին սկիզբ դրած հհշականները ծաղրում են հասարակությանը: Սակայն այսօր այլ նախկինների ֆոնին տերպետրոսյանական ցինիզմն արդեն այդքան էլ աղաղակող չէ: Տեր-Պետրոսյանը գոնե է մի քանի տարի լռեց եւ սկսեց պիտակավորել ներկա իշխանությանն այն ժամանակ, երբ արդեն սկսեց հուսալ, որ մարդիկ մոռացել են իր իշխանության տարիները:

Իսկ այժմ ոմանք իշխանությունից դուրս գալու հենց հաջորդ օրն են սկսում մեղադրել նույն իշխանությանը բոլոր մահացու մեղքերի մեջ` իրենց վրայից հանելով պատասախանտվությունը ներկա վիճակի համար, մյուսներն էլ հենց իշխանության մեջ մնալով են քննադատում իշխանությանը` չընդունելով պատասխանատվության գոնե չնչին բաժինը: Այս ըտրարշավի յուրահատկությունն է նախկինների ցինիզմն ու անպատասախանտվությունը: Դրանց ֆոնին գործող իշխանությունը (ավելի ստույգ միայն ՀՀԿ-ն) մյուսներից ավելի համակրելի է, քան երբեւէ:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ