Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը լայն թափով լծվել է ՀՀԿ քարոզարշավին: Թերթի տեղեկությունների համաձայն` նա իր մոտ է կանչել Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանի գյուղապետերին, ոստիկանապետերին ու դպրոցների տնօրեններին եւ հրահանգել ամեն գնով աշխատել ՀՀԿ-ի ու թիվ 33 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի օգտին: Գիզիրյանը սպառնացել է, որ եթե որեւէ գյուղում ՀՀԿ-ն քիչ ձայն ստանա, ապա ինքը ամենախիստ ձեւով կպատժի:

«Գլխով պատասխան կտաք»,-ըստ թերթի աղբյուրների` ասել է մարզպետը: Սակայն Գիզիրյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերը` ասելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: «Եւ հետո, այդ տարածաշրջանը, որ նշում եք, միշտ նորմալ է քվեարկում եւ քվեարկում է ՀՀԿ օգտին»,-նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ