Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Երեւանի ավագանու:

Այսպիսով, դեռ փետրվարի 7-ին կայացած նիստում Երեւանի ավագանին որոշեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության 2 անդամների՝ Նարինե Հայրապետյանին եւ Սոնա Աղեկյանին զրկել մանդատից:

Ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու համար քաղաքային իշխանությունները հիմք էին վերցրել նախագծերի քվեարկություններին չմասնակցելը:

Սոնա Աղեկյանը եւ Նարինե Հայրապետյանը թեեւ ներկայացել էին նիստերին, սակայն, որպես քաղաքական բոյկոտի տարբերակ, չէին մասնակցել նախագծերի քվեարկություններին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մայր Հայաստան»-ը օրեր առաջ՝ փետրվարի 29-ին, հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելու Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու որոշումը:

Մեզ «Մայր Հայաստան»-ից հայտնեցին, որ առաջիկայում Նարինե Հայրապետյանի մասով եւս հայց են ներկայացնելու. քանի որ վերջինս երկրում չէ, թղթաբանության հետ կապված խնդիրներ են առաջացել, ու գործընթացը ձգձգվել է:

Տեսնենք՝ փաշինյանական դատարանները ինչ վարք կդրսեւորեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ