Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ըստ ՀՀ ԸՕ 18-րդ հոդվածի 5-րդ կետի` թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորել ընտրական շտաբներ: Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք),  ինչպես նաեւ այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները, սակայն ահազանգեր են ստացվում, որ Բերդի քաղաքային գրադարանում գործում է ՀՀԿ շտաբ: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:

«ՀՀԿ նախընտրական շտաբներ են գործում Ագարակի եւ Իջեւանի արվեստի դպրոցներում, նաեւ Մեղրիի տարածքային հարկային տեսչությունում: ՀՀԿ նախընտրական շտաբ է տեղակայված նաեւ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի գյուղապետարանում: ԲՀԿ-ն էլ իր նախընտրական շտաբներից մկը տեղակայել է Ազատամուտ գյուղի մանկապարտեզում»,- գրում է «Ժամանակ» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ